Լինում են պահեր, երբ չարտահայտվելն անհնար է

Posts tagged ‘լրատվամիջոց’

Ինչո՞ւ ենք նախընտրում լավը չտեսնել

վատատեսությունԱրդեն մի քանի օր է, մտածում եմ, թե ինչ ու ինչու են  լրատվամիջոցները քարոզում:

Օրեր առաջ մի խումբ լրագրողներով Տավուշի մարզ էինք գնացել` մարտական դիրքեր: Երբ վերջապես դիրքեր հասանք, անձրև սկսեց: Լրագրողներս, դժգոհելով, թե անձրևի տակ ոնց ենք դիրքեր բարձրանալու, գոնե սպասենք, մինչև անձրևը կտրվի, դժկամությամբ իջանք մեքենաներից (չնայած անձրև, թե արև, հայ զինվորն իր տեղում սահմանն է հսկում):

Վազելով պատսպարվեցինք հարևանությամբ գտնվող բացօթյա տաղավարում: Նախարար Սեյրան Օհանյանը մեզանից առաջ էր տեղ հասել ու տաղավարում կանգնած լրագրողներիս էր սպասում: Իսկ մենք շատվոր էինք: Ներս մտանք, մտանք ու նախարարը, որ անընդհատ դեպի եզր էր գնում` ներսում մեզ տեղ տալով, հայտնվեց անձրևի տակ, բայց իրեն չկորցրեց:  Երբ բոլորս հավաքվեցինք, նա հանգիստ կանգնեց տաղավարի դիմացը և սկսեց խոսել` կարծես չնկատելով հորդառատ ու վայրկյան առ վայրկյան ավելի ուժգնացող անձրևը (նրա անձրևանոցով էլ լրատվամիջոցներից մեկի տեսախցիկն էր պաշտպանվում անձրևից):

Մոտ տասը րոպե լրագրողներս ներսում` անձրևից պատսպարված, Սեյրան Օհանյանը` անձրևի տակ, զրույցը շարունակվեց: Նախարարը (more…)

Advertisements